Հայկական Կարմիր Խաչը կշարունակի օժանդակել Շիրակի համայնքներին
                        Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը Շիրակի մարզի 18 համայնքների հետ ստորագրել է հետագա համագործակցության եւ փոխըմբռնման հուշագիր: 
Հայկական Կարմիր Խաչի ընկերության տնօրեն Մխիթար Մնացականյանը  կարևորում է սերտ գործակցությունը:  Շիրակն  առաջին մարզն է, որի հետ գործակցությունը վերաբերում է  18 համայնքներին եւ շուրջ 9 տասնյակի հասնող դպրոցներին: 
Համաձայն հուշագրի՝  կողմերը, ելնելով արտակարգ իրավիճակների կանխարգելման ոլորտում միասնական առաքելությունից և խնդիրներից, հնարավոր աղետների դեպքում արդյունավետ և օպերատիվ միասնական արձագանք են ապահովելու:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

