16876 դիտում
18:03 07-02-2015
Ակցիայի մասնակիցները պահանջում են առևանգվածին ազատ արձակել, իսկ կառավարության պաշտոնյան վստահ է, որ մի օր էլ իրեն կառևանգեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ԼՐԱՑՎԱԾ
Այս պահին ՀՀ կառավարության շենքի դիմաց են հավաքվել 100-ից ավելի քաղաքացիներ, ովքեր արդարացիորեն պահանջում են, որ պատկան մարմինները տեղեկություն տան, թե որտեղ է առևանգված Արտակ Խաչատրյանը:
Բողոքի ակցիայի մասնակիցների մոտ էր գտնվում կառավարության աշխատակազմի դիմում-բողոքների ընդունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը, ով նույնպես շվարած կանգնած միայն ցուցարարների հարցերին է պատասխանում, թե իրո՞ք առևանգել են և ինքը նույնպես չի կասկածում, որ կարող է մի օր էլ Ստեփանավան մեկնելիս իրեն առևանգեն:
Իսկ քիչ անց Ա. Ղազարյանը հայտնեց, որ իր կարծիքով Հայաստանը ամենաապահով երկիրն է ամբողջ աշխարհում:
Ցուցարարները մինչ ժամը 19:00-ը պատկան մարմիններին ժամանակ են տվել, որպեսզի ըստ իրենց հայտարարության, անհիմն առևանգված Ա. Խաչատրյանին ազատ արձակեն, հակառակ դեպքում կշարունակեն իրենց պայքարը:
18:30
Քիչ առաջ առևանգվածի եղբայրը հայտնեց, որ եղբորը բերել են ծեծված, անգիտակից վիճակում, իջեցրել են տան մոտ:
Եղբայրը մասնակիցներին խնդրեց, որպեսզի այս պահին դադարեցնեն իրենց բողոքի ակցիան, իսկ ինքը շտապ մեկնում է տուն՝ եղբոր առողջական վիճակը պարզելու համար:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2062 դիտում
19:59 22-11-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (24.11.2024 թ․)