211652_close_icon
views-count4799 դիտում article-date 14:29 07-02-2015

Մամիկոն Խոջոյանին խոշտանգելով մահվան հասցնելու համար ադրբեջանցիներն առավելագույնը 3 տարի հետո պատասխան կտան

Ադրբեջանից խոշտանգված վիճակում Հայաստան վերադառնալուց հետո մահացած 77-ամյա Մամիկոն Խոջոյանի գործը Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) արդեն ընդունել է եւ ընթացք տվել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մամիկոն Խոջոյանի դուստրը` Հեղինե Խոջոյանը: Նա նշեց, որ գործի քննությունը 1-3 տարի կտեւի, բայց այն,որ Ադրբեջանը կպատժվի իր դաժանության համար, դա միանշանակ է: «Ուշ թե շուտ պատասխան են տալու տանջված հորս խոշտանգելու համար: Դատաբժշկական փորձաքննության բոլոր արդյունքները եւ լուսանկարներն ուղարկել եմ: Ափսոս միայն, որ չեմ կարող նրանց ներկայացնել հոգումս մնացած ցավն ու վերքը»,- ասաց մահացած նախկին գերու դուստրը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մամիկոն Խոջոյանի գործը ուղարկվել է ՄԻԵԴ: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Մ. Խոջոյանի դուստրը` Հեղինե Խոջոյանը: Փոխանցել էր նաև, որ իրենք գանգատը ուղարկել են «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ և «Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոն»-ի աջակցությամբ: «Ակնկալում ենք արդարություն եւ, որ Ադրբեջանը իր անմարդկային վերաբերմունքի համար պատասխան տա, որ այլեւս նման դեպքեր չկրկնվեն»,- ասել էր նա: Մինչեւ այդ տիկին Հեղինեն [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ գերության ընթացքում հորը ինչ-որ բան են ներարկել, և նա օր-օրի ուռչում և գիրանում է: Նրանք մտավախություն ունեին, որ հորը բենզին են սրսկել: Մ. Խոջոյանի մարմնի վրա հակառակորդը լուսնի եւ աստղի պատկերով մի շարք դաջվածքներ էր արել: Նա նշել էր, որ հոր մարմնի վրա նաև այրվածքներ կան: «Չգիտեմ՝ երկաթո՞վ են արել, թե՞ ծխախոտով»,- ասել էր Հ. Խոջոյանը: Հ. Խոջոյանը տեղեկացրել էր նաեւ, որ վիրահատելու են հոր աջ ձեռքը, որը հրազենային վնասվածք է ստացել: Միաժամանակ նշել էր, որ հոր մոտ դեպրեսիվ վիճակ է. նա մանրամասն չի պատմել, թե ինչ պայմաններում է պահվել Ադրբեջանում և ինչի համար են հրազենային վնասվածք հասցրել նրան, միայն ասել է, որ իրեն գոմում են պահել:

Նմանատիպ նյութեր