slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Սկսվում է պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի երկրորդ փուլը
211652_close_icon

Սկսվում է պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի երկրորդ փուլը

views-count1659 դիտում article-date 15:56 07-02-2015
ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 1115-Ն որոշմամբ կարգավորվող պետական ոլորտի ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների և ավտոկայանատեղերի վաճառքի պայմանների հետ կապված հարաբերությունների և կարգի մեջ օրերս ՀՀ կառավարությունը կատարել է փոփոխություններ, որը վերաբերում է ծրագրի երկրորդ փուլի աշխատանքների կազմակերպման ու իրականացման գործընթացին: Արդյունքում` ընդլայնվել է ծրագրից օգտվող պետական կազմակերպությունների ցանկը: Այժմ որպես ծրագրի շահառու կարող են դիտարկվել ՀՀ կառավարության կողմից վերջին 3 տարվա ընթացքում հավանության արժանացած ծրագրեր իրականացնող կամ այդ ծրագրերի իրականացմանն ակտիվ մասնակցություն ունեցող ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցները, ինչպես նաև օտարերկրյա պետություններում գտնվող ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում դիվանագիտական պաշտոն զբաղեցնող անձինք: Փոփոխություն է կատարվել նաև պետության և կառուցապատողի միջև կնքվող բնակելի և ավտոկայանատեղի նշանակության տարածքների առքուվաճառքի նախնական պայմանագրում. բնակարանի մեկ քառակուսի մետրի արժեքը գնահատվել է 310 000 դրամ, ավտոկայանատեղի համար՝ 1950000 դրամ`՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը: Նշենք, որ առկա է առնվազն 117 բնակարան և 117 ավտոկայանատեղ: Համաձայն կառավարության վերոհիշյալ որոշման` ծրագրի շրջանակներում կառուցվող շենքերից բնակարանների բաշխման ու վաճառքի աշխատանքները Հայաստանի Հանրապետության անունից կազմակերպում և ղեկավարում է ՀՀ քաղաքաշինության նախարարությունը՝ ՀՀ ՔՆ <<Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ>> պետական հիմնարկի միջոցով: Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի երկրորդ փուլին մասնակցելու և հայտեր ներկայացնելու ժամկետների վերաբերյալ լրացուցիչ կտրամադրվի տեղեկատվություն:

Նմանատիպ նյութեր