211652_close_icon
views-count3678 դիտում article-date 14:41 07-02-2015

ԱՄՆ-ի Կոնգրեսում Ադրբեջանի վերաբերյալ բաց լսումներ կանցկացվեն

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին կապերի հանձնաժողովի արտաքին քաղաքականության հարցերով ենթահանձնաժողովը հաջորդ շաբաթ բաց լսումներ կանցկացնի Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտի վերաբերյալ, հաղորդում է contact.az-ը: «Ադրբեջան-ԱՄՆ. Անվտանգության, էներգետիկայի և մարդու իրավոււնքների ոլորտի շահերը» խորագրով լսումներին մասնակցելու են հայտնի փորձագետներ, դիվանագետներ և վերլուծաբաններ: Զեկուցողների մեջ են Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Տիչարդ Կոզլարիչը, Ջոն Հոլքինսի համալսարանի՝ Կենտրոնական Ասիայի և Կովկասի ինստիտուտի տնօրեն Սվանտե Քորնելլը, Ուդրո Ուիլսոնի կենտրոնի փորձագետ Օլշթադը և այլք:

Նմանատիպ նյութեր