slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Պարտապանի որդին ու ԴԱՀԿ աշխատակիցը վնասվածքներ են հասցրել միմյանց
211652_close_icon

Պարտապանի որդին ու ԴԱՀԿ աշխատակիցը վնասվածքներ են հասցրել միմյանց

views-count1257 դիտում article-date 13:11 07-02-2015
Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: ՀՀ ԱՆ ԴԱՀԿ աշխատակիցը հաղորդում է տվել այն մասին, որ իր վարույթում գտնվող կատարողական վարույթի հիման վրա բնակարանից վտարման աշխատանքներ իրականացնելու ժամանակ պարտապանի որդին հայհոյանքներ է հնչեցրել իր ու գործընկերների հասցեին, քարեր է նետել իրենց ուղղությամբ, որոնցից մեկը դիպել է ծառայության աշխատակիցներից մեկին, որի հետևանքով վերջինս մարմնական վնասվածք է ստացել: Պարտապանի որդին, իր հերթին, հաղորդում է տվել այն մասին, որ վտարման նպատակով իր ընտանիքի փաստացի բնակության վայրը հանդիսացող բնակարան այցելած ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները նույն շենքի բակում իրեն ծեծի են ենթարկել՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնելով իր մարմնի տարբեր մասերին ու իրեն պատճառել մարմնական վնասվածքներ: Կատարվում է նախաքննություն:

Նմանատիպ նյութեր