17147 դիտում
17:38 15-04-2024
Խուլիգանություն՝ Արմավիրի մարզում․ «Շանսոն» ռեստորանի մոտ մկրտության արարողության մասնակիցները հնչեցրել են հայհոյանքներ և միմյանց հասցրել փոխադարձ հարվածներ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 5-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Նույն օրը երեկոյան ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիր քաղաքի «Շանսոն» ռեստորանի հարակից տարածքում մի խումբ անձանց միջև վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանում ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանի գլխավորությամբ։
Ոստիկանության Արմավիրի բաժնում պարզվել է, որ նշված ռեստորանի հարակից տարածքում ժամը 22։40-ի սահմաններում մկրտության արարողության մասնակիցներ՝ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչներ 23-ամյա Հովհաննես Ա․-ն, Արայիկ Ա․-ն և Երևանի բնակիչ 32-ամյա Ռաֆայել Հ․-ն կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ 36-ամյա Էդգար Ն․-ի, Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղի բնակիչներ 43-ամյա Ոսկան Խ․-ի և 37-ամյա Մկրտիչ Խ․-ի հետ, որի ընթացքում միմյանց հասցեին հնչեցրել են հայհոյանքներ, հասցրել փոխադարձ հարվածներ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ոսկան Խ․-ն և Մկրտիչ Խ․-ն հարազատ եղբայրներ են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15433 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35543 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց