Գեղարքունիքի մարզպետը հանդիպել է զինվորական կոմիսարների հետ
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի մոտ կայացած հերթական խորհրդակցությունը նվիրված էր մարզում կցագրման աշխատանքների հետ կապված խնդիրներին: Խորհրդակցությանը մասնակցում էին Սեւանի, Մարտունու, Գավառի, Ճամբարակի եւ Վարդենիսի զինվորական կոմիսարները եւ 16 տարին լրացած արական սեռի քաղաքացիների կցագրման հանձնաժողովների բժիշկ մասնագետները:
Գեղարքունիքի մարզպետը, բացելով խորհրդակցությունը, անդրադարձ կատարեց հանձնաժողովների կողմից նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքներին, իսկ այս տարվա կցագրման աշխատանքների հետ կապված՝ տվեց համապատասխան հանձնարարականներ: Մարզպետը հրահանգեց՝ բացառել կցագրման աշխատանքներում որեւէ բացթողում, իսկ աշխատանքներն իրականացնել սահմանված կարգով եւ ժամկետներում:
ՙՑանկացած երեխայի, ով վաղը դառնալու է մեր բանակի զինվորը, մենք պետք է ընդունենք որպես մեր երեխային, հետեւաբար՝ անընդունելի է այս ոլորտում ցանկացած անօրինական քայլ կամ ոչ ճիշտ մոտեցում՚,-շեշտեց Ռաֆիկ Գրիգորյանը: