3035 դիտում
22:14 13-03-2018
Գեղարքունիքի մարզպետը հանդիպել է Մոլդովայի խորհրդարանի փոխնախագահի հետ
Այսօր` մարտի 13-ին, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ Գեղարքունիքի մարզ են այցելել Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Վլադիմիր Վիտյուկինը և ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ բնապահպանական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վիոլետա Իվանովը: Սևանի քաղաքապետարանում նրանց հյուրընկալել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը և Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը :
Հանդիպման մեկնարկին Կարեն Բոթոյանը նախ շնորհակալություն է հայտնել բարձրաստիճան հյուրերին Գեղարքունիքի մարզ այցելելու համար և հավելել, որ նման հանդիպումները նպաստում են Հայաստանի և այլ երկրների վարչական միավորումների միջև բարեկամական հարաբերությունների ստեղծմանը և առկա համագործակցությունների խորացմանը: Հանդիպման ընթացքում Կարեն Բոթոյանը ներկայացրել է նաև մարզի զարգացման հիմնական ուղղությունները, մասնավորապես կանգ առնելով զբոսաշրջության, գյուղատնտեսության և բնապահպանական անվտանգության հարցերի վրա:
Պատասխան խոսքում Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Վլադիմիր Վիտյուկը շնորհակալություն է հայտնել մարզպետ Կարեն Բոթոյանին ջերմ ընդունելության համար և կարևորել երկու երկրների տարբեր վարչական միավորումների միջև համագործակցության ընդլայնումը՝ հարաբերությունների հետագա զարգացման և խորացման տեսանկյունից։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։
[b]Գեղարքունիքի մարզպետարան [/b]
Նմանատիպ նյութեր
847 դիտում
20:21 06-12-2023
Գեղարքունիքի մարզպետը տեսակապով զրույց է ունեցել Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտի փոխնախագահի հետ
1353 դիտում
12:33 12-01-2016
Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Էստոնիայի խորհրդարանի առաջին փոխնախագահի հետ
3698 դիտում
15:13 23-09-2016
Հերմինե Նաղդալյանը Պեկինում հանդիպել է ՉԺՀ խորհրդարանի փոխնախագահի հետ
Այս բաժնից
1327 դիտում
11:28 07-01-2025
Ծովինար Թադեւոսյանը կնշանակվի ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ
754 դիտում
10:45 07-01-2025
Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը՝ «Ոսկե Գլոբուսի» կարմիր գորգին