Գեղարքունիքի մարզի մանկավարժները պարգեւատրվել են
Գեղարքունիքի մարզպետարանում պատվոգրերով ու մեդալներով պարգեւատրվեցին մարզի մանկավարժներն ու կրթության ոլորտի աշխատակիցները:
Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը մարզպետարանում ՀՀ Պաշտպանության ու Կրթության եւ գիտության նախարարների համապատասխան հրամաններով պարգեւատրեց մարզի կրթության ոլորտի աշխատակիցներին: Նա իր խոսքում կարեւորեց մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության խնդիրը, մանկավարժի նվիրական գործը եւ նշեց, որ Հայրենիքի պաշտպաններն ու մեր ապագա կերտող մեծերը կրթվում ու դաստիարակվում են մանկավարժի սուրբ գործի շնորհիվ:
ՀՀ պաշտպանության նախարարի` «Մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ակտիվ մասնակցություն ունեցած անձանց խրախուսելու մասին» հրամանով պատվոգրերի արժանացան մի խումբ մանկավարժներ: