3349 դիտում
16:15 06-02-2015
21-ամյա երիտասարդի կողմից աղջկան ուղղված սանձարձակ, անպարկեշտ ռեպլիկը ավարտվել է դանակահարությամբ
21-ամյա Մհեր Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Վահագն Իսրայելյանի և նրա անչափահաս որդու` Արեգ Իսրայելյանի հետ չնչին առիթից` վերջիններիս բարեկամ Անի Մելիքսեթյանին փողոցում անհանգստացնելու հետ կապված խոսակցության ընթացքում սանձարձակ անպարկեշտ արտահայտություններ է հասցրել Վահագն Իսրայելյանի հասցեին, սեփական անձի առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված խուլիգանական դրդումներով ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ հարձակվել է Արեգ Իսրայելյանի վրա և իր մոտ եղած կտրող-ծակող գործիքով երկու անգամ հարվածել է վերջինիս` պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
1465 դիտում
16:43 05-09-2014
Գնացքի գծերի մոտ վեճն ավարտվել է 23-ամյա երիտասարդի դանակահարությամբ
Այս բաժնից
1285 դիտում
20:03 05-01-2025
Խոսենք փաստերով․ Նիկոլ Փաշինյանի օրոք որևէ ռազմավարական օբյեկտ կառուցվե՞լ է․ Նորիկ Նորիկյան
1294 դիտում
18:15 05-01-2025
Տեր, ինչու բազմացան ինձ հալածողները և շատերը ելան իմ դեմ. Փաշինյանը շնորհավորել է Սուրբ Ծննդյան տոնի առթիվ
1846 դիտում
16:07 05-01-2025
Եթե Տիրան Խաչատրյանը ճանաչվի մեղավոր, ապա Նիկոլ Փաշինյանը պետք է դատվի ավելի ծանր հանցագործության համար