«Ուլիսում» ադրբեջանցի ֆուտբոլիստ չկա
Մենք արի դեն տեղեկացրել էինք, որ «ՈՒլիսի» կազմում փորձաշրջան են անցնում բազմաթիվ ֆուտբոլիստներ այդ թվում և պաշտպան Շամիլ Կուրբանովը: Ազգությամբ դաղստանցի և Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող այս ֆուտբոլիստը ինչպես և շատ այլ ֆուտբոլիստներ ժամանել էր Անթալիա մեր թիմի կազմում փորձարկվելու համար: Մեր թիմի կազմում մեկ հանդիպում անցկացնելուց հետո Կուրբանովը հեռացավ «ՈՒլիսից» և մեր ակումբը դաղստանցի ֆուտբոլիստի հետ պայմանագիր ստորագրելու միտք էլ չի ունեցել:
Միայն դրանից հետո պարզ դարձավ, որ Կուրբանովը ժամանակին հանդես է եկել Ադրբեջանի պատանեկան հավաքականում:
«ՈՒլիսը» Անթալիայում շատ ակտիվ սելեկցիոն աշխատանք է կատարում ու ֆուտբոլիստներին փորձարկելով նախ և առաջ ուզում է ուժեղացնել թիմի կազմը: Իսկ ադրբեջանցի ֆուտբոլիստ մեր թիմի կազմում բնականաբար հանդես գալ չի կարող հասկանալի պատճառներով:
«ՈՒլիսի» գլխավոր բաժնետեր Վալերի Օգանեսյանը, մամլո ծառայության հետ հարցազրույցում նշեց.«Մենք Կուրբանովին գիտենք, որպես դաղստանցի ֆուտբոլիստ և նա Ռուսաստանի Դաշնության աձնագրով է ներկայացել մեզ: Փորձաշրջանից հետո նա արդեն «ՈՒլիսում» չէ: Միայն դրանից հետո պարզվեց, որ նա ժամանակին խաղացել է Ադրբեջանի պատանեկան հավաքականում»:
«ՈՒլիս»-ի [url=https://www.facebook.com/OfficialPageUlissesFC?fref=nf]ֆեյսբուքյան էջ[/url]: