Կլոպը Amazon-ին արգելել է «Լիվերպուլի» մասին վավերագրական սերիալ նկարահանել
Amazon-ը այս մրցաշրջանի ընթացքում մտադիր է եղել վավերագրական սերիալ նկարահանել «Լիվերպուլի» մասին:
Ընկերությունը ակումբին հարցում է ուղարկել: «Լիվերպուլի» սեփականատեր Ջոն Հենրին և մյուս ղեկավարները համաձայնություն են տվել, սակայն վճռական խոսքը պետք է ասեր գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:
Գերմանացի մարզիչը հրաժարվել է նկարահանումներից՝ համարելով, որ այն թիմինոչ մի օգուտ չի բերի, իսկ խաղացողները տեսախցիկների առջև կաշկանդված կլինեն:
Ավելի վաղ Amazon նկարահանել էր All or Nothing վավերագրական սերիալը «Մանչեսթեր Սիթիի» մասին: Նկարահանումները ընթացել էին մարզումների, հանդիպումների ընթացքում, «քաղաքաբնակների» հանդերձարանում և մարզչի գրասենյակում, ինչպես նաև սերիալում եղել են բացառիկ հարցազրույցներ:
Նմանատիպ սերիալ «Յուվենտուսի» մասին նկարահանել է Netflix ստուդիան: