Փրկարարները բացել են փակ դռները
Փետրվարի 6-ին, ժամը 10.46-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Որոտան փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկ դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Փետրվարի 6-ին, ժամը 08.56-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գ. Նժդեհի փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են դրսում, դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: