2626 դիտում
09:30 06-02-2015
Եղած հնարավոր սցենարներից ամենալավ տարբերակը. Առավոտ. խմբագրական
«Առավոտ» թերթի այսօրվա խմբագրականում կարդում ենք.
«Իմ խորին համոզմամբ՝ մեր երկրում չի կարող լինել և չպետք է լինի ներքին թշնամանք և ներքին ատելություն: Ինչպես այս դահլիճում, այնպես էլ իշխանության մեջ կան գրագետ, պարկեշտ մարդիկ և շրջանակներ, որոնք, անշուշտ, պետք է ունենան իրենց դերակատարումը Հայաստանի զարգացման գործում: Եվ ես վստահ եմ, որ մեր խորհրդաժողովում, իսկապես, տեղ չի ունենա թշնամանքի և անձնական վիրավորանքների բառապաշարը»: Այդ միտքն է արտահայտել իր բացման խոսքում ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Հովհաննիսյանը՝ իր կուսակցության կողմից կազմակերպված խորհրդաժողովում:
Անձամբ ես դա պատկերացնում եմ այսպես. 1/ հասարակական ճնշմամբ հասնել նրան, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացը կասեցվի, 2/ նույն ճնշմամբ նպաստել 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների քիչ թե շատ նորմալ անցկացմանը և ստանալ հարաբերական, ոչ բացարձակ մեծամասնություն: Ոչ բացարձակ, որովհետև հակառակ դեպքում կլինի նույն մենաշնորհը։
Միակ ցանկալի և իրատեսական սցենարը դա է: Բայց այստեղ ոչ թե լավի և վատի խնդիրն է, այլ իշխանության փոփոխելիության, ընտրությունների միջոցով չվերարտադրվելու, պետական համակարգի՝ լճացումից դուրս գալու խնդիրը: Ընդ որում, դա պետք է արվի առանց , առանց վրեժխնդրության և կադրային ջարդի: Եթե այդքանը հաջողվի անել, ապա դրանից հետո՝ 2018 թվականին այնքան էլ կարևոր չի լինի, թե ով կզբաղեցնի ՀՀ նախագահի աթոռը: Իհարկե, նույն «հակամենաշնորհային» նկատառումներռվ ցանկալի է, որ նա չլինի ԲՀԿ-ից կամ Քոչարյանը:
Սա եղած հնարավորներից ամենալավ տարբերակն է: Կա ավելի վատ տարբերակ՝ ՀՀԿ-ն կշարունակի վերարտադրվել: Բայց կա դրանից էլ վատը՝ խժդժություններ և քաոս, որի կազմակերպիչը կուսակցությունները չեն լինի»:
Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1959 դիտում
09:21 23-02-2021
Ինչ էր լինելու, եթե իրականացվեր Սերժ Սարգսյանի սցենարներից մեկը, եւ ինչ եղավ դավաճանի պատճառով. Աշոտյան
812 դիտում
17:32 17-04-2020
Տոկիո-2020. Ճապոնական կողմը ծրագրել է պահպանել եղած տարբերակը
Այս բաժնից
1042 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1264 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»