211652_close_icon
views-count1702 դիտում article-date 07:49 06-02-2015

ՀՊՃՀ-ում նախարարությունը ստուգումներ է իրականացնում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ըստ տեղեկությունների՝ արդեն մի քանի օր է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ստուգումներ է իրականացնում Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում: ԲՈՒՀ-ում լուրեր են շրջանառվում այն մասին, որ այս ստուգումները ՀՊՃՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի դեմ են ուղղված, և կրթության նախարարությունում արդեն որոշել են հրաժեշտ տալ Թոքմաջյանին: Դրա համար էլ հիմա փորձում են նրան հասկացնել, որ հրաժարական ներկայացնելու ժամանակն է: ՀՊՃՀ-ում ստուգումներ անցկացնելու հանգամանքը Հովհաննես Թոքմաջյանը թերթի հետ զրույցում մեկնաբանել է, որ սահմանված-կարգով ժամանակ առ ժամանակ նախարարությունն աուդիտ է անցկացնում: Իսկ այդ խոսակցությունները իր պաշտոնանկության մասին անհիմն են: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր