3948 դիտում
10:24 11-02-2015
Ա. Աշոտյանը որոշել է կանգնել ՀՊՃՀ ուսանողների կողքին. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը հերթական սկանդալային պատմության կիզակետում է հայտնվել: Այս անգամ Թոքմաջյանի դեմ հակամարտություն է սկսել նրա ղեկավարած ԲՈՒՀ-ի ուսխորհուրդի նախագահ Գոռ Վարդանյանը: Վերջինս արդեն երկու օր է՝ Թոքմաջյանին մեղադրում է ուսխորհուրդի կանոնադրությունն ապօրինի փոխելու մեջ:
Ավելին՝ պարզվում է՝ ՀՊՃՀ-ի ուսխորհուրդի նախագահը ռեկտորի պաշտոնակատարի հարցով դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին: Թերթի տեղեկություններով՝ նախարար Աշոտյանը որոշել է կանգնել ուսանողների կողքին և այդպիսի բովանդակությամբ պատասխան է ուղարկել բուհ: Ու եթե Թոքմաջյանին չհաջողվի այս պատմությունն իր օգտին լուծել, ապա այլևս կարող է հույս չունենալ, որ կընտրվի ռեկտորի պաշտոնում: Նպատակ, որի համար սկսվել է այս ողջ պատմությունը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1599 դիտում
16:16 18-03-2014
Արմեն Աշոտյանը ՀՊՃՀ դասախոսական կազմին է ներկայացրել ռեկտորի պաշտոնակատարին
1307 դիտում
18:58 18-03-2014
Արմեն Աշոտյանը ներկայացրել է ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատարին
Այս բաժնից
1048 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1276 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»