Բելառուսում աղջկան սպանած եւ մասնատած տղամարդը 17 տարի բանտում կանցկացնի
Բելառուսում հրապարակվել է 18-ամյա աղջկա սպանության գործով դատավիճը, համաձայն որի՝ մեղավոր ճանաչված Պավել Ցինյավսկին դատապարտվել է 17 տարվա ազատազրկման:
2 տարվա ազատազրկման էլ դատապարտվել է նրա մայրը՝ հանցագործության հետքերը թաքցնելու համար:
Սպանվածը՝ Յուլիա Սոլոմատինան, Ցինյավսկիի հետ ծանոթացել էր սոցիալական ցանցով ու հյուր եկել նրա տուն: Ալկոհոլի ազդեցության տակ գտնված տղամարդը սպանել էր նրան, ապա մոր հետ փորձել թաքցնել սպանության հետքերը՝ մարմինը մասնատելով եւ այրելով: