211652_close_icon

Մի խումբ ուսանողներ այցելել են Վանաձորի մանկատուն

views-count1331 դիտում article-date 23:46 05-02-2015
Տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը վերսկսել է աշխատանքը՝ շարունակելով բարեգործական-սոցիալական ակցիաները: Մի խումբ ուսանողներ օրերս այցելել են Վանաձորի մանկատուն, իրենց ներկայությամբ գեղեցիկ ակնթարթներ պարգևել մանկատան սաներին: Ուսանողները մանկատանն են հանձնել բազմապիսի նվերներ, իսկ երեխաներին ուրախացրել են նախապես պատրաստված զվարճալի ծրագրով՝ երգով, պարով, հետաքրքիր խաղերով: Մանկատան սաներն էլ իրենց հերթին ուսանողների համար են երգել, ասմունքել ու պարել: Երեխաները շփվել են ուսանողների հետ, պատմել իրենց խնդիրների ու երազանքների մասին: ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը հաճախ է իրականացնում այցելություններ զորամասեր, մանկատներ, ծերանոցներ, հայտնում է ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Նմանատիպ նյութեր