4226 դիտում
21:37 07-03-2018
ԵՊՀ քիմիայի և կենսաբանության ֆակուլտետների մի խումբ ուսանողներ և շրջանավարտներ այցելել են «Էֆ-Դի-Էյ լաբորատորիա» ՍՊԸ
Այսօր՝ մարտի 7-ին, ԵՊՀ քիմիայի և կենսաբանության ֆակուլտետների մի խումբ ուսանողներ և շրջանավարտներ այցելեցին «Էֆ-Դի-Էյ լաբորատորիա» ՍՊԸ:
Այցելությունը կազմակերպվել էր ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Էֆ-Դի-Էյ լաբորատորիա» ՍՊԸ-ի համագործակցության շրջանակում:
«Էֆ-Դի-Էյ լաբորատորիա» ՍՊԸ-ի տնօրեն Լևոն Հակոբյանը, ողջունելով ուսանողներին, կարևորեց նրանց ներկայությունը և խոսեց լաբորատորիայի պատմությունից, գործունեության հիմնական ուղղություններից:
«Էֆ-Դի-Էյ լաբորատորիա»-ն փորձարկման լաբորատոր համալիր է, որում ներառված են 4 լաբորատորիաներ՝ սննդի որակի և անվտանգության փորձարկման, դեղերի որակի և կենսահամարժեքության, ծխախոտի փորձարկման և մանրէաբանական:
Դեղերի որակի և կենսահամարժեքության լաբորատորիայի ղեկավար, քիմ. գիտ. դոկտոր Սերգեյ Հայրապետյանը համալսարանականներին ներկայացրեց ընկերության կողմից իրականացվող «Քրոմատագրաֆիայի հիմունքներ» խորագրով վերապատրաստման դասընթացը, ԲԱՀՔ-ը (բարձրարդյունավետ հեղուկային քրոմատագրաֆիա), դրա կարևորությունը և կիրառելիությունը:
Այցի շրջանակում մասնակիցները ծանոթացան ՀՀ-ում առաջին միջազգային հավատարմագրում ունեցող «Էֆ-Դի-Էյ լաբորատորիա» ՍՊԸ-ի արդի և գերհզոր սարքավորումներին և ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները:
Ի դեպ, ուսանողները ներկայացել էին CV-ներով, որոնք փոխանցեցին ընկերության մարդկային ռեսուրսների կառավարման (ՄՌԿ) մասնագետներին՝ հետագա թափուր հաստիքների համալրման նպատակով որպես պոտենցիալ թեկնածու դիտարկվելու համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1422 դիտում
15:57 30-06-2014
Սեմինարներ՝ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի քիմիայի և կենսաբանության ուսուցիչների համար
Այս բաժնից
787 դիտում
20:21 30-01-2025
Նարեկ Մկրտչյանը զրույց է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ
796 դիտում
20:09 30-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
937 դիտում
19:56 30-01-2025
Fastex-ը մասնակցել է խաղային ոլորտի տարվա կարևորագույն միջոցառմանը՝ ICE Barcelona-ին