211652_close_icon
views-count2761 դիտում article-date 19:52 05-02-2015

Տաքսու վարորդները լիցենզիա ստանալու համար պետք է դիմեն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

«Լիցենզավորման մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքների և ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաuտանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգ հաստատելու մասին» N 1471-Ն որոշմամբ հաստատված պահանջներին համապատասխան՝ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով Հայաuտանի Հանրապետությունում գործունեություն իրականացնելու համար իրավաբանական և ֆիզիկական անձինք լիցենզիա ստանալու համար պետք է դիմեն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն։ Նախարարությունում հայտերն ընդունվում են առձեռն, փոստով կամ էլեկտրոնային եղանակով յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 9:00-18:00-ն (13։00-14։00՝ ընդմիջում): Գործընթացի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար կարելի է դիմել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն (ք.Երևան, Նալբանդյան 28) կամ զանգահարել յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 9:00-18:00-ն (13։00-14։00՝ ընդմիջում) հետևյալ հեռախոսահամարներով. 59-00-75 - Լիցենզավորման գործակալության պետի տեղակալ Արայիկ Ստեփանյանին, 59-01-32 - ՀՀ տրանսպորտային տեսչության պետի տեղակալ Արամ Կարապետյանին, 59-01-04 - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանին: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

Նմանատիպ նյութեր