2304 դիտում
18:41 21-03-2016
Ճանապարհաշինական ընկերությունները աշխատում են արտակարգ ռեժիմով. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն
Վերջին մի քանի օրերին հանրապետության ճանապարհներին մեծ մասում ուժեղ բուք է ու մառախուղ։ Ստեղծված իրավիճակում ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող 35 ճանապարհաշինական ընկերությունները աշխատում են արտակարգ ռեժիմով։
Հատկապես ծանր էր իրավիճակը Մեղրու լեռնանցքում, որտեղ 2 օր շարունակ սաստիկ բուքն ու առատ ձյունը չէր դադարում։ Չնայած դրան՝ այս ճանապարհահատվածում ոչ մի մեքենա չարգելափակվեց։
«Ձյունը նոր է դադարել։ 2 գիշեր անընդմեջ տեղացել է։ Պարբերաբար բուք է եղել ու մառախուղ։ Ձյան շերտի հաստությունը 40-45 սմ է կազմում »,- ասաց «Մեղրի ՃՇՇՁ» ՓԲ ընկերության տնօրեն Ազատ Գասպարյանը։ Նրա խոսքով՝ այս օրերին հերթապահությունն ավելի զգույշ, ավելի ուշադիր և ավելի պատասխանատու է եղել, քանի որ Իրանից մեքենաների բավական մեծ ներհոսք կար դեպի Հայաստան.
«Այս 2 օրվա ընթացքում Իրանից՝ կապված նրանց տոնակատարության հետ, մոտ 109 ավտոբուս և 700 ավտոմեքենա է լեռնանցքով անցել։ Դա էր պատճառը նաև, որ պատասխանատվությունը շատ ավելի բարձր էր։ Շատ ապրեն այն տղաները, ում շնորհիվ եղանակի այդ պայմաններում լեռնանցքը բաց մնաց »,- նշեց Ա. Գասպարյանը։
Շուրջօրյա, ամեն հերթափոխը 7 հոգի, 25 մարդ, 7 մաքրող, աղ ու ավազով բեռնված 5 ինքնաթափ մեքենա անընդմեջ աշխատել է։
«Լեռնանցքը ոչ մի րոպե չի փակվել։ Երբեմն-երբեմն մենք ենք հարկադրաբար այն փակել, քանի որ, երբ բքի սաստկացում էր լինում, մեքենաներ էին կուտակվում ճանապարհի տվյալ հատվածում և վտանգավոր իրավիճակ էր ստեղծվում։ 10-15 մեքենա երբ հավաքվում էր, ուղեկցում էինք այն հատված, որտեղ արդեն վտանգավոր չէր, այնտեղից էլ՝ այդ կողմում հավաքված մեքենաներն էինք ուղեկցում հակառակ ուղղությամբ»,- ասաց Ա. Գասպարյանը։
Մեղրու լեռնանցքում հիմա ճանապարհն ամբողջությամբ մաքուր է։ Ճանշինի տնօրենի խոսքով՝ ասֆալտը բաց է, բայց շուրջօրյա հերթապահությունը շարունակվում է, քանի որ երբեմն- երբեմն նորից ձյուն է տեղում, ու մառախուղ է իջնում։
Այս պահին հանրապետության տարածքում եղանակը համեմատաբար կայուն է։ Շարունակում է փակ մնալ Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածն ու Վարդենյաց լեռնանցքը, որտեղ ճանապարհը բացելու ուղղությամբ աշխատանքներ են ընթանում։
Այլ մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1748 դիտում
17:00 07-01-2016
Ճանապարհաշինական ընկերությունները շարունակում են աշխատել շուրջօրյա արտակարգ ռեժիմով
2473 դիտում
14:25 21-10-2020
Հայաստանի ռազմարդյունաբերության համալիրն աշխատում է ողջ ծավալով եւ 24֊ժամյա ռեժիմով. ՀՀ ԲՏԱ նախարարություն
881 դիտում
14:51 25-11-2016
Ճանապարհաշինական ընկերությունները շուրջօրյա հսկողություն են իրականացնում
Այս բաժնից
2344 դիտում
15:37 25-11-2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
772 դիտում
15:16 25-11-2024
Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ
706 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի