2983 դիտում
17:41 05-02-2015
Կայացել է Մոսկվայի մարզի Պուշկինո շրջանի հայ համայնքի պաշտոնական բացման արարողությունը. ֆոտոշարք
Հունվարի 30-ին կայացել է Մոսկվայի մարզի Պուշկինո շրջանի հայ համայնքի պաշտոնական բացման արարողությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Պուշկինի շրջանում գործող հայկական ազգային մշակութային ինքնավարությունը, որի հիմնադիրներից է Արշակ Գրիգորյանը, արդեն ավելի քան մեկ տարի հարյուրավոր հայերի համար դարձել է երկրորդ տուն եւ երկրորդ հայրենիք:
Անցած 1 տարվա ընթացքում հայ համայնքն արձանագրել է մի շարք ձեռքբերումներ` մասնակցել է բազմաթիվ բարեգործական միջոցառումների, իրականացրել ծրագրեր, համախմբել հայ ընտանիքներին և նրանց երեխաներին` հայկական կիրակնօրյա դպրոցի աշխատանքներում (դպրոցն անվճար է և ուսուցանում է հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն):
Միջոցառման ընթացքում հանդես եկան հայկական ինքնավար մշակույթային կենտրոնի սաները եւ կիրակնօրյա դպրոցի աշակերտները՝ բռնելով միասնական շուրջպար, կատարելով հայկական երգ-երաժտություն: Ելույթներով ունեցան նաև Պուշկինոյի քաղաքապետ Մարգարիտա Սմայլովսկայան, Իվանտեևկայի փոխքաղաքապետը, Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թադեւոսը, հայ համայնքի ղեկավար Արշակ Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձիք:
Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թադեւոսը Տերունական աղոթքով սկսեց իր ելույթը, ապա ներկաներին փոխանցեց Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի օրհնությունը.
"Մեր հայրենիքից հեռու ստեղծել եք մի նոր հայրենիք, ուր պիտի հնչի հայոց երգը, պարը: Այս գործը սուրբ է, որովհետեւ հայպահպան և ազգանվեր է",- շեշտեց Տեր Թադեւոսը:
"Հայկական կիրակնօրյա դպրոցն այս 6 ամիսների ընթացքում կազմավորել է դպրոցական դասարաններ՝ հաշվի առնելով աշակերտների տարիքային և կրթական առանձնահատկությունները, ձևավորել է պարի և երգի խմբակներ, ունի մանկավարժական հստակ կազմ, մանկավարժական խորհուրդ և առաջնորդվում է մշակված ծրագրերով",- իր ելույթում նշեց դպրոցի տնօրեն Ազնիվ Պարոնյանը և հավելեց.
"Սիրելի աշակերտներ, առանց ձեզ, առանց ձեր աջակցության` դպրոցում և համայնքում ոչինչ իրագործել հնարավոր չէ: Դուք եք ուժը, որ ձեր համախմբվածությամբ օտար ափերում պահպանում եք հայ գիրն ու գրականությունը` դրանով նպաստելով հայի ինքնության հարատևմանն ու շարունակականության ապահովմանը: Ուզում եմ` այս հաղթական բեմահարթակից շնորհակալությունս հայտնել ռուս ժողովրդին` մեզ այս հնարավորությունն ընձեռելու համար, ՀՀ Սփյուռքի նախարարությանը` հանձին նախարար տիկին Հրանուշ Հակոբյանի` մեզ քաջալերելու և օժանդակելու համար, Արշակ Գրիգորյանին` ինձ այս լիազորությունները վստահելու համար և իհարկե ձեզ, իմ հարգելի սաներ և ձեր ծնողներին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել` այս ամենի իրականացման համար",- ասաց Ազնիվ Պարոնյանը:
Հայ համայնքի ղեկավար Արշակ Գրիգորյանի խոսքով. "Համայնքն ապահովում և իրականացնում է իր առջև դրված առաքելությունը՝ նոր սերնդի հայ ինքնության պահպանման և հայեցի դաստիարակության, խնդիրներ ունեցող հայ ընտանիքին կարեկից ու աջակից լինելու գաղափարները: Այս միջոցառումը փաստեց, որ հայ և ռուս ժողովուրդները, ուս ուսի տված, բարեկամաբար կարող են համատեղ ծրագրեր մշակել, իրականացնել դրանք, ստանալ աջակցություն… Այս միջոցառումը վերահաստատեց, որ հայը կարող է հպարտորեն ներկայացնել իր մշակույթն ու շնորհը ողջ տարածաշրջանին՝ ըմբոշխնելով իր աշխատանքի արգասիքները",- նշեց Արշակ Գրիգորյանը:
Հանդիսավոր միջոցառման ընթացքում ելույթ ունեցան նաև "Հայորդիք" եւ "Կիլիկիա" պարային համույթները, վիրտուոզ - ջութակահար Վարդան Մարկոսը, երգիչ Մարտ Բաբայանը, երգչուհի Մարգարիտա Պզոյանը և այլք: Միջոցառման հանդիսավարներն էին Աննա Դավթյանը և Անդրեյ Միրզոյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
2809 դիտում
17:12 16-06-2016
Մոսկվայի մարզի Պուշկինո մարզի հայ համայնքում տեղի է ունեցել «Մենք ենք Արցախը» միջոցառում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2757 դիտում
17:52 27-06-2018
«Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում». կայացել է բացման պաշտոնական արարողությունը
Այս բաժնից
964 դիտում
10:06 08-01-2025
Արտոնյալ պայմաններով Հայաստան ներկրվող էլեկտրամոբիլների քվոտան պահպանվել է, փոխվել է դրա բաշխման սկզբունքը
1009 դիտում
22:00 07-01-2025
Ալիևը հայտարարել է, թե պետք է շարունակեն սահմանազատումը․ հունվարին սահմանին հանդիպում են նախաձեռնել
883 դիտում
21:40 07-01-2025
Տեղի է ունեցել ՔՊ վարչության՝ այս տարվա առաջին նիստը