4024 դիտում
16:25 05-02-2015
Սարգիս Հովսեփյան. «Ամեն ինչ կանենք, որպեսզի հաջող հանդես գանք այս խմբում»
ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում, տեղի ունեցավ Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2017 թ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը:
Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականն ընդգրկվեց E խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Դանիայի, Ռումինիայի, Ուելսի, Բուլղարիայի և Լյուքսեմբուրգի հավաքականները: ՀՖՖ պաշտոնական կայքը հեռախոսազրույց ունեցավ Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանի հետ, ով իր կարծիքը հայտնեց վիճակահանության արդյունքների մասին.
«Բավականին հետաքրքիր խումբ է, որտեղ կան ինչպես ֆուտբոլային լավ ավանդույթներով հավաքականներ, այնպես էլ, օրինակ, Լյուքսեմբուրգի հավաքականը: Սակայն, մեր փորձից ելնելով, արդեն գիտենք, որ հավաքականների մակարդակով թույլ մրցակիցներ չեն լինում: Հետևաբար, թիմը պետք է բոլոր մրցակիցների հետ խաղերում տրամադրվի նույն կերպ, անկախ նրանից հանդիպում է Դանիայի, թե Լյուքսեմբուրգի հավաքականի դեմ: Բնականաբար ամեն ինչ կանենք, որպեսզի հաջող հանդես գանք այս խմբում, իսկ մեր հետագա ծրագրերն արդեն պարզ կդառնան խաղացանկն իմանալուց հետո»:
Նմանատիպ նյութեր
2583 դիտում
20:29 10-10-2015
Սարգիս Հովսեփյան. Ամեն ինչ անելու ենք, որպեսզի հաղթենք Ալբանիային
4569 դիտում
15:29 18-02-2017
Ամեն ինչ կանենք, որպեսզի թույլ չտանք Իրանին միջուկային զենք ունենալ. ԱՄՆ փոխնախագահ
4115 դիտում
22:15 20-07-2016
Հենրիխ Մխիթարյան. Ամեն ինչ կանենք այս մրցաշրջանում տիտղոսներ նվաճելու համար
Այս բաժնից
3088 դիտում
10:00 19-01-2025
Ադելիա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի առաջնության կանանց մրցաշարում
3013 դիտում
17:01 18-01-2025
Հայտնի են Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների 4-րդ խաղափուլի արդյունքները
2452 դիտում
12:56 18-01-2025
Լրացել է «Նոայի» և Պաբլո Սանթոսի միջև կնքած պայմանագրի ժամկետը