867 դիտում
16:59 05-02-2015
Հաստատվել է ազգային գործողությունների ծրագիրը
ՀՀ կառավարությունը հաստատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1540-րդ բանաձևի իրականացման Հայաստանի Հանրապետության ազգային գործողությունների 2015-2020թթ. ծրագիրը: Այն ուղղված է միջազգային հարաբերություններում զանգվածային ոչնչացման զենքերի և դրանց փոխանցման միջոցների տարածման դեմ պայքարի օրակարգային խնդիրների լուծմանը: Ծրագրի իրականացումն զգալիորեն կխթանի այդ ոլորտում միջգերատեսչական փոխգործակցությունը և առավել արդյունավետ կդարձնի ՀՀ միջազգային հանձնառությունների կատարմանն ուղղված քայլերն ու համագործակցությունը:
ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություն և լրացումներ, որոնք թելադրված են աշխարհում էբոլա վիրուսի հարուցած հիվանդության լարված իրավիճակով, ինչպես նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկություններով: Որոշման նպատակը Հայաստանի Հանրապետություն էբոլայի և մի շարք այլ վարակիչ հիվանդությունների մուտքը կանխելն է:
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում. նպատակը Նիդերլանդներից վերադարձող ՀՀ քաղաքացիներին վերաինտեգրման նպատակով աջակցություն ցուցաբերելն է:
Երկու երկրների համապատասխան ծառայությունների միջև կնքված համաձայնագրով ՀՀ ՏԿ և ԱԻՆ միգրացիոն պետական ծառայությունը մեկ տարվա ընթացքում Նիդերլանդներից հարկադիր վերադարձող Հայաստանի ամեն մի քաղաքացու տրամադրելու է առավելագույնը 1000 (մեկ հազար) եվրոյի աջակցություն՝ փոքր բիզնես սկսելու կամ աշխատաշուկա մուտք գործելու, ուսումնական և մասնագիտական վերապատրաստման կամ այլ կարիքների համար
Նմանատիպ նյութեր
2616 դիտում
17:10 31-01-2019
Անապատացման դեմ պայքարի 2019-2020թթ. գործողությունների ազգային ծրագիրը հաստատվել է
1492 դիտում
22:34 24-06-2016
Հաստատվել է Երևանի քաղաքի «Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագիրը»
4087 դիտում
16:49 12-04-2017
Հաստատվել է Հայաստան-ՆԱՏՕ 2017-2019 թթ. Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը
Այս բաժնից
976 դիտում
10:06 08-01-2025
Արտոնյալ պայմաններով Հայաստան ներկրվող էլեկտրամոբիլների քվոտան պահպանվել է, փոխվել է դրա բաշխման սկզբունքը
1021 դիտում
22:00 07-01-2025
Ալիևը հայտարարել է, թե պետք է շարունակեն սահմանազատումը․ հունվարին սահմանին հանդիպում են նախաձեռնել