211652_close_icon
views-count902 դիտում article-date 16:15 05-02-2015

Թմրանյութ պահելու կասկածանքով բերման են ենթարկել

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները Թումանյանի Բաղրամյան փողոցի թիվ 9 շենքի բակից, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1977 թ. ծնված Աշոտ Պ.-ին: Խուզարկությամբ նրա ձախ գուլպայում հայտնաբերվել է 5 մլ տարողությամբ ներարկիչ` դարչնագույն հեղուկով, իսկ աջում՝ թղթով փաթաթված դարչնագույն խոտաբույսի չորացված, մանրացված զանգված: Աշոտ Պ.-ն հայտարարել է, որ ներարկիչում առկա հեղուկը և թղթում փաթաթված զանգվածը թմրամիջոցներ են, որոնք պատրաստել է իր օգտագործման համար: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր