211652_close_icon
views-count1548 դիտում article-date 19:55 14-11-2014

Թմրանյութ պահելու կասկածանքով բերման են ենթարկել

Նոյեմբերի 13-ին, ժամը 20.20-ին, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչության, Արմավիրի բաժնի և ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ օպերատիվ բաժնի ծառայողների համատեղ խումբն Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 18 հասցեում գտնվող մթերային խանութի դիմացից, թմրանյութ պահելու կասկածանքով, բաժին բերման է ենթարկել 1971 թ. ծնված Արման Շ.-ին և 1969 թ. ծնված Արմեն Կ.-ին: Խուզարկությամբ Արման Շ.-ի գրպաններից հայտնաբերվել և առգրավվել է 5 փաթեթ` 1-ին փաթեթից մոտ 18 գ կանեփանման չորացված և մանրացված զանգված, 2-րդ փաթեթից` 61 հատ «սուբոտեքս» տեսակի դեղահաբ, 3-րդ փաթեթից` մոտ 10 գ կանեփանման չորացված և մանրացված զանգված, 4-րդ փաթեթից` մոտ 1.5 գ կանեփանման չորացված և մանրացված զանգված և 5-րդ փաթեթից՝ մոտ 0.18 գ մուգ գույնի կոշտ զանգված: Ըստ վերջինիս բանավոր հայտարարության՝ հայտնաբերվածը պատկանում է իրեն. «սուբոտեքսը» և կոշտ զանգվածը ձեռք է բերել ՌԴ-ից, իսկ կանեփանման զանգվածն աճեցրել է իր հողամասում: Արմեն Կ.-ի խուզարկությամբ՝ բաճկոնի գրպանից հայտնաբերվել է մոտ 0.39 գ կանաչավուն չորացված և մանրացված կանեփանման զանգված, որը, ըստ նրա հայտարարության, պատկանում է իրեն, աճեցրել է իր հողամասում: Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր