22062 դիտում
14:47 05-02-2015
Շենգավիթի ոստիկանները հայտնաբերել են Երևանում խորհրդավոր վրաերթ կատարած վարորդին ու վիրավորին. ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ փետրվարի 4-ին, [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը բացառիկ տեսանյութ էր ներկայացրել, թե ինչպես է Nissan մակնիշի Լ 2042 համարանիշի VIP տաքսի ծառայությանը պատկանող ավտոմեքենայի վարորդը Արշակունյաց պողոտայում՝ հետիոտնի համար նախատեսված անցման վայրում, վրաերթի ենթարկում հետիոտնին, այնուհետ քաղաքացիների օգնությամբ տեղափոխում նրան դեպքի վայրից:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից անմիջապես հետո փաստի առթիվ սկսում են հետաքննություն կատարել ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցները, ովքեր պարզում են, որ Nissan-ը վարել է Արարատի մարզի Գետազատ գյուղի բնակիչ, 36-ամյա Կառլեն Հարությունյանը, իսկ վրաերթի ենթարկվածը Երևան քաղաքի Կաշեգործների փողոցի բնակիչ, 26-ամյա Լիանա Գրիգորյանն է:
Վրաերթից հետո վարորդը վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներն առաջին բուժօգնությունն են ցուցաբերել և նրա մոտ ախտորոշել ձախ քունքի, ծոծրակային շրջանի սալջարդ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկված Լ. Գրիգորյանը հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է վայր ընկնելու հետևանքով, և նույն պահին «Էրեբունի» բժշկական կենտրոնից տեղեկությունը փոխանցել են ոստիկանության Շենգավիթի բաժին:
Գ. Շամշյանը հայտնում է, որ Շենգավիթի բաժնում նախապատրաստված նյութերն ուղարկվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 3-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, Nissan մակնիշի Լ 2042 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արշակունյաց պողոտայում հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի էր ենթարկել հետիոտնին:
[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի ներկայացրած բացառիկ տեսանյութում երևում է, թե ինչպես են մի քանի քաղաքացիների օգնությամբ վրաերթի ենթարկվածին նստեցնում նույն այդ Nissan-ի մեջ, որը շահագործվում է որպես տաքսի, ու տեղափոխում: Նշված վրաերթի մասին Ճանապարհային ոստիկանությունում և Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում տեղեկություններ չունեին: