Տնօրհնեք` Վեդու հիվանդանոցում
Վեդիի ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Հովակիմ քահանա Հարությունյանը երիտասարդաց միության և եկեղեցու երգչախմբի հետ այցելեց Վեդի քաղաքի հիվանդանոց, տնօրհնեքի կարգ կատարեց և օրհնված ջուր ցողեց հիվանդանոցի բոլոր սենյակներում, օրհնեց ներկաներին:
Այցելեցին նաև մանկական բաժանմունքում բուժօգնություն ստացող բոլոր մանուկներին, կատարվեց մանուկների օրհնության կարգ:
Արարողությունից հետո Տ. Հովակիմը 150 աղոթագիրք օրհնեց ու նվիրեց ներկաներին: Հիվանդանոցի տնօրեն Մելքոն Թալոյանը և ինֆեկցիոն բաժնի ղեկավար Սամվել Խաչատրյանն իրենց շնորհակալությունն ու գոհունակությունը հայտնեցին Տեր հորը` պարբերաբար հիվանդանոց այցելելու համար, հայտնում է
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը: