211652_close_icon
views-count2311 դիտում article-date 12:13 05-02-2015

ԲՀԿ-ի երկար սպասված խորհրդաժողովը մեկնարկեց

Քիչ առաջ «Մուլտի Գրանդ» հյուրանոցի կոնֆերանս դահլիճում մեկնարկեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած խորհրդաժողովը: Խորհրդաժողովին մասնակցում են ոչ իշխանական քաղաքական և հասարակական ուժերի ներկայացուցիչներ: Նպատակը, ինչպես նախապես հայտարարվել էր, երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիներ փնտրելն է: Այս պահին ելույթով հանդես է գալիս ԲՀԿ նախագահը: Հիշեցնենք, որ նախապես հայտարարվել էր, որ խորհրդաժողովը տեղի է ունենալու հունվարի 20-ին, սակայն Գյումրիի ողբերգական դեպքերի հետ կապված՝ այն հետաձգվել էր մինչև փետրվարի 5-ը:

Նմանատիպ նյութեր