Գերմանական Ֆրանկֆուրտում մեկնարկեց սպասված ավտոշոուն. ֆոտոշարք
Ֆրանկֆուրտում մեկնարկեց Internationale Automobil Ausstellung սպասված հեղինակավոր միջազգային ավտոշոուն, որտեղ իրենց նոր մոդելներն են պատրաստվում ներկայացնել աշխարհին` ավելի քան 200 ավտոարտադրող:
Այսօր` սեպտեմբերի 15-ին, ավտոշոուի աշխատանքի առաջին օրը, ուշադրության կենտրոնում էր BMW կոնցեռնը: Սակայն պատճառը կոնցեռի նոր մոդելները չէին:
Բանն այն է, որ լրագրողների հետ զրույցում կոնցեռնի ղեկավար Հարալդ Կրյուգերը ուշագնաց էր եղել և [url=https://shamshyan.com/hy/article/2015/09/15/64988/]ընկել գետնին[/url]: Նա այժմ հիվանդանոցում է` սրտի կաթված ախտորոշմամբ:
Շարքային ավտոսիրողները կկարողանան այցելել ավտոշոուն սեպտեմբերի 17-27-ը:
Ներկայացնում ենք ֆոտոշարքը: