211652_close_icon
views-count2296 դիտում article-date 09:38 30-03-2017

Կա կարգավորման փաստաթուղթ, բայց որևէ մեկը չգիտի՝ ով և երբ է դրա վրա աշխատել. «168 ժամ».

«168 ժամ» թերթի առաջնորդողը գրում է. ««Անհանգստացնող է, երբ Երևանում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ պետք է զիջել այդ տարածքները։ Սա, այսպես ասած, կոնտուր պրոյեկտ է, որն ընդդիմության բերանով լեգալիզացնում է պաշտոնական Երևանը։ Սա նոր դիրքորոշում է՝ վերադարձնում ենք տարածքները Ղարաբաղի անկախության կամ Ղարաբաղը Հայաստանի կազմում տարբերակի դիմաց»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասել է «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մեկնաբանություններին։ Նա նշել է, որ ՀՀ իշխանություններն այսկերպ շախմատ են խաղում։ Բայց, Տարասովի որակմամբ, նրանց խաղն առաջին կարգի է, այնինչ գրոսմայստերական խաղ պետք է տանել։ «Այսինքն՝ նրանք ասում են «ա»-ն, չեն ասում «բ»-ն, ուստի տձև տպավորություն է ստեղծվում, թե կա հանրային դիվանագիտություն, հանրային հայտարարություններ, և կա երկակի, եռակի խորություն, որտեղ անընդհատ անակնկալներ են մատուցվում, ինչպես Հոգլանդը, երբ բոլորն ասում են, թե Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները պետք է կատարվեն, իսկ նա նշում է, որ կա փաստաթուղթ, բայց որևէ մեկը չգիտի՝ ով և երբ է դրա վրա աշխատել»,- ասել է Տարասովը»,- գրում է թերթը։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր