211652_close_icon
views-count15024 դիտում article-date 20:46 04-02-2015

Խոշոր հրդեհ Ավանի վարչական շրջանում. հայտարարվել է հրդեհի թիվ 1 «ԲԻՍ» աստիճան. հրշեջների հետ կրակը մարում էին բնակիչները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 4-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:10-ի սահմաններում Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի Աճառյան թիվ 5 շենքի տանիքում հրդեհ է բռնկվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են հրջեջ-փրկարարական խումբը՝ 2 մարտական հաշվարկով և 1 ավտոսանդուխք: Տեղում հայտարարվել է հրդեհի թիվ 1 «ԲԻՍ» կանչ, այնուհետև ժամանել են մի քանի մարտական հաշվարկներ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվորեն ժամանել են նաև 1-03 շտապօգնության հերթապահ խումբը և ոստիկանության Նոր Նորքի բաժնի, ինչպես նաև Ավանի ոստիկանության բաժանմունքի ծառայողներ: Նշված շենքը ժամանակավորապես հոսանքազրկվեց և դադարեցվեց գազամատակարարումը, մինչև հրշեջները շենքի բնակիչների՝ հիմնականում երիտասարդների օգնությամբ, մարեցին կրակը: Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհը բռնկվել է տանիքի 200 քմ փայտյա կառուցատարրում: Մանրամասները՝ քիչ ուշ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 89+
89+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր