211652_close_icon
views-count42767 դիտում article-date 22:51 24-12-2016

Խոշոր հրդեհ Երևանում․ հայտարարվել է «ԲԻՍ-1» բարդության աստիճան․ կրակը մարվել է քաղաքացիների և հրշեջների ուժերով․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Դավիթաշեն վարչական շրջանի Մելքումով փողոցի թիվ 38/12 երկհարկանի տանը։ Ինչպես հրդեհի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են թիվ 15 հատուկ հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, փրկարար ծառայության կապիտան Արթուր Ճաղարյանի գլխավրությամբ։ Ժամանել են նաև Արտակագ իրավիճակների արձագանքման խումբը, փրկարար ծառայության փոխգնդապետ Կոստանյանի գլխավորությամբ։ Տեղում հայտարարվել է հրդեհի «ԲԻՍ-1» բարդության աստիճան։ Դեպքի վայր են ժամանել թիվ 5 և թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական հաշվակ։ Օպերատիվորեն ժամանել են նաև 1-03 շտապօգնության հերթապահ խումբը, ովքեր պարզել են, որ հրդեհի հետևանքով տուժածներ չկան։ Հրշեջները քաղաքացիների օգնությամբ մարել են նշված երկհարկանի տան տանիքում առաջացած հրդեհը, ինչի հետևանքով այրվել են փայտե կառուցատարրերը և մոտ 200 կգ պոլիէթիլենային տոպրակներ։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 115+
115+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր