38-ամյա Գևորգը մեքենայի մեջ ծեծել է նախկին կնոջը
38-ամյա Գևորգ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Աշտարակ քաղաքի Է. Հակոբյան և Հ. Ոսկանյան փողոցների խաչմերուկում իր «Օպել» մակնիշի 61 QM 006 հաշվառման համարանիշի ավտոմեքենայում, անձնական հարցերի շուրջ վիճաբանել է իր հետ նախկինում փաստական ամուսնական հարաբերությունների մեջ եղած Գայանե Մուսայելյանի հետ, որի ընթացքում դիտավորությամբ 3-4 անգամ հարվածել է Գ. Մուսայելյանին՝ նրան պատճառելով մարմնական վնասվածք:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի 1-ին մասով:
Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:
Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Ապարանի ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: