3650 դիտում
14:58 04-02-2015
19-ամյա զինծառայողի սպանության մեջ մեղադրվողներից մեկը ռազմական ինստիտուտի պետի տեղակալի որդի է
Երեւանի N ուսումնական զորամասի մարզահրապարակում հունվարի 29-ին, ժամը 06:35-ին կախված վիճակում հայտնաբերված զինծառայող, 19-ամյա Հայկազ Բարսեղյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է 4 ծառայակիցներից մեկը ռազմական ինստիտուտի պետի տեղակալի որդի է: Այս տեղեկությունը այսօր` փետրվարի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հաստատեց նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը :
Նա նշեց, որ ցավում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ Մարտին Կարապետյանի հրաժարականի համար: Սակայն, ամենայն հավանականությամբ պաշտոնանկությունները այդքանով չեն սահամանափակվի: Նրա փոխանցմաբ, տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նշանակված ծառայողական քննությունը, ամենայն հավանականությամբ, այսօր կավարտվի, և ըստ այդմ էլ` նախարարը պաշտոնանկությունների վերաբերյալ հրամաններ կտա: Միաժամանակ հավատացրեց, որ Հայկազ Բարսեղյանի սպանության բոլոր մեղավորները արժանի պատիժ են ստանալու:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ 2015 թվականի հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմաններում, Երևան քաղաքում տեղակայված N զորամասի մարզահրապարակում հայտնաբերվել է նույն զորամասի զինծառայող Հայկազ Արկադիի Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Ստեղծվել է քննչական խումբ։
Քրեական գործի շրջանակներում ռազմական ոստիկանության աշխատակիցների հետ միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքների բացահայտման, բազմակողմանի հետազոտման ուղղությամբ։
Նմանատիպ նյութեր
10657 դիտում
11:03 20-12-2016
Հայտնի լեզվաբանը ամուսնու սպանության մեջ մեղադրվողներից 30 մլն դրամ փոխհատուցում է պահանջելու. «Չորրորդ իշխանություն»
Այս բաժնից
502 դիտում
13:57 27-01-2025
ՆԳ նախարարն ընդունել է Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
985 դիտում
11:59 27-01-2025
Շրջանառության մեջ է դրվում 20,000 դրամ անվանական արժեքով 2024 թ. թողարկման ՀՀ թղթադրամը