1216 դիտում
18:27 04-02-2015
Քաղաքացին Սյունիքի մարզպետի մոտ բողոքել է հարեւանից
Օրերս ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մարզկենտրոնում կատարել է քաղաքացիների ընդունելություն։
Հունվարի 26-ի ընդունելությանը մասնակցել է 30 քաղաքացի: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր քսանհինգ, առողջարանային ուղեգիր հատկացնելու՝ երկու, պետպատվերի շրջանակներում վիրահատվելու՝ երկու և վառելափայտով ապահովելու հարցերով՝ մեկ քաղաքացի:
Դրամական օգնության քսանհինգ դիմումներին տրվել է դրական լուծում: Բավարարվել է նաև առողջարանային ուղեգիր հատկացնելու, պետպատվերի շրջանակներում վիրահատվելու և վառելափայտով ապահովելու հարցերով դիմած քաղաքացիների խնդրանքը:
Հունվարի 29-ի ընդունելությանը մասնակցել է 31 քաղաքացի: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր քսաներեք, աշխատանքի տեղավորման՝ վեց, վերելակի վերանորոգման, հարևանից բողոքելու՝ մեկական քաղաքացի:
Դրամական օգնության դիմումներից քսանմեկին տրվել է դրական լուծում, երկուսը գտնվում են ուսումնասիրման ընթացքում:
Հաշվառման են վերցվել աշխատանքի ընդունվելու մասին վեց դիմումները: Վերելակի վերանորոգման, հարևանից բողոքելու մասին դիմումների վերաբերյալ մարզպետը աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել է ուսումնասիրել և ներկայացնել առաջարկություն: Այս մասին հայտնում է Սյունիքի մարզպետարանի լրատվական ծառայությունը:
Նմանատիպ նյութեր
72311 դիտում
19:21 26-09-2017
Տարօրինակ դեպք Գառնի գյուղում. 66–ամյա քաղաքացին ոստիկաններին բողոքել է, որ եղբայրը իրեն թողել է առանց պոպոքի
89856 դիտում
21:33 20-07-2017
Ողբերգական դեպք Երևանում. ամուսինը կնոջ մոտ բողոքել է առողջական խնդիրներից և նրա ներկայությամբ ինքնասպան եղել
Այս բաժնից
1255 դիտում
19:00 08-01-2025
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը
733 դիտում
18:30 08-01-2025
Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատոր