972 դիտում
13:27 04-02-2015
Վարչապետն ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության գործերի հավատարմատար Մարտին Էնբերգին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության գործերի հավատարմատար Մարտին Էնբերգին:
Վարչապետը կարևորել է ՀՀ-ում և Շվեդիայում դեսպանություն հիմնելու մասին երկկողմ փոխադարձ որոշումները՝ Շվեդիայի հետ համագործակցության խորացման և ընդլայնման համատեքստում:
Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ դիվանագիտական ներկայացուցչությունների առկայությունը և արդյունավետ աշխատանքը նոր լիցք կհաղորդեն տարբեր ոլորտներում հայ-շվեդական համագործակցության զարգացմանը:
Զրուցակիցները քննարկել են հայ-շվեդական առևտրատնտեսական կապերի սերտացմանը, հայ և շվեդ գործարարների ուղղակի շփումների հաստատմանը և համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր:
Նմանատիպ նյութեր
1118 դիտում
16:17 20-02-2014
Արտակ Զաքարյանը ընդունել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միտիսկային
Այս բաժնից
907 դիտում
19:54 29-01-2025
ՆԳ նախարարության աշխատակիցները «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում տոնական միջոցառում էին կազմակերպել
787 դիտում
19:34 29-01-2025
ԵՄ երկրների դեսպանները հավանություն տվեցին Հայաստանում դիտորդական առաքելության երկարաձգմանը