Թեհրանը նախազգուշացրել է, որ չի քննարկելու «Վեցյակի» հետ իր հրթիռային արդյունաբերությունը
Թեհրանը թույլ չի տա, որպեսզի միջուկային հարցով բանակցություններում քննարկվի Իրանի հրիթռային արդյունաբերությունը: Այդ մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին, հաղորդում է Ria Novosti-ն:
Փետրվարի 2-ին ԱՄՆ Պետդեպի-ի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին ճեպազրույցում հայտարարել է, որ վաշինգտոնին մտահոգում է Իրանի կողմից սեփական արտադրության արբանյակի արձակման փաստը և հավելել, որ Թեհրանի կողմից հրթիռների արտադրության ծրագիրը ներառված է միջուկային հարցով բանակցություններում: