211652_close_icon
views-count949 դիտում article-date 11:06 18-02-2014

Ճապոնիայում ձնաբքի պատճառով արդյունաբերությունը կաթվածահար է եղել

Ճապոնիայում առատ ձյան տեղումները զգալի չափով կաթվածահար են արել խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների աշխատանքը, քանի որ ճանապարհների ձյան կուտակումները ապրանքների տեղափոխման խոչընդոտ են հանդիսացել։ Երկուշաբթի օրվանից «Nissan Motor Co», «Fuji Heavy Industries Ltd» կազմակերպությունները դադարեցրել են արտադրանքը։ Հիշեցնենք, որ ձնաբքի հետևանքով շաբաթ օրը մի շարք բնակավայրերի մոտ 10 հազար բնակիչ արտաքին աշխարհից կտրված է եղել։ Նրանց օգնության են հասել բանակի ստորաբաժանումները։

Նմանատիպ նյութեր