211652_close_icon
views-count1418 դիտում article-date 09:29 04-02-2015

Գալիք տարվա համար Օբաման առաջարկել է Հայաստանին հատկացնել 18 միլիոն 360 հազար ԱՄՆ դոլար. Ժողովուրդ. խմբագրական

«Ժողովուրդ» թերթի այսօրվա խմբագրականում կարդում ենք. «ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը Կոնգրեսին է ներկայացրել 2016թ. բյուջեի նախագիծը, որում Հայաստանին հատկացվող գումարը նվազեցված է աննախադեպ չափի: Գալիք տարվա համար Օբաման առաջարկել է Հայաստանին հատկացնել 18 միլիոն 360 հազար ԱՄՆ դոլար, ինչն ամենացածր հատկացումն է Հայաստանի անկախությունից ի վեր: Հիշեցնենք, որ ընդամենը 3 տարի առաջ՝ 2012-ին, Հայաստանին հատկացված ամերիկյան օգնությունը կազմում էր 40 միլիոն ԱՄՆ դոլար: 2013-ին այդ օգնությունը նվազեցվեց մինչև 27 միլիոն 219 հազար դոլարի, իսկ արդեն 2014-ին կազմեց 20 միլիոն դոլար: Տարեցտարի ԱՄՆ վարչակազմի կողմից Հայաստանին հատկացվող օգնության նվազեցումը, թերևս, միանգամայն տրամաբանական է և համահունչ այդ երկրի՝ Հայաստանի նկատմամբ ունեցած հետաքրքրության հետ: Օրինակ՝ 2003-ին, երբ ԱՄՆ-ը Հայաստանին տարեկան հատկացնում էր 174 միլիոն դոլար, ամերիկյան ազդեցությունը մեր երկրում շատ ավելի մեծ էր: Համենայնդեպս, այդ ազդեցության ամրապնդման համար դաշտը առավել բաց էր: Մինչդեռ հիմա, երբ մեր երկիրը ոչ միայն իր քաղաքական, այլև տնտեսական զարգացման հեռանկարը կապել է ԵՏՄ-ի հետ, ԱՄՆ-ը առանձնապես մեծ շահագրգռություն չպիտի ունենա Հայաստանին ցուցաբերվող տնտեսական, օգնությունը չնվազեցնելու հարցում: Այնպես որ, Օբամայից դժգոհելու տեղ նչունենք»: Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր