Ի հեճուկս կանխատեսումների, երեկ Երևանում ձմեռային ջերմության նոր ռեկորդ չի սահմանվել. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ ի հեճուկս կանխատեսումների, երեկ Երևանում ձմեռային ջերմության նոր ռեկորդ չի սահմանվել: Ընդամենը կրկնվել է 1966 թվականի ռեկորդը՝ +15 աստիճան: Իջևանի և Կապանի տարածաշրջաններում երեկ գրանցվել է +22 աստիճան:
Հայհիդրոմետից հավաստիացրել են, որ +22-ը Հայաստանի պատմության համար ձմեռային ջերմաստիճանի բացարձակ ռեկորդ է: Թերթի երեկվա համարում գրվել էր, թե 1966 թվականին էլ Կապանում եղել է +22: Երեկ պարզվել է, որ սա Հայհիդրոմետից մեզ ուղարկված պատասխանում տեղ գտած վրիպակի հետևանք է: Իրականում մինչև երեկ Հայաստանի ձմեռային ջերմաստիճանի բացարձակ ռեկորդը եղել է 18.6 աստիճան, որը գրանցվել է 1966 թվականին Կապանում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։