211652_close_icon
views-count1302 դիտում article-date 07:41 04-02-2015

2014թ-ի պետական բյուջեի հարկային եկամուտները կառավարությունը թերակատարել է. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ 2014 թվականի պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված հարկային եկամուտները կառավարությունը թերակատարել է՝ նախատեսված մեկ տրիլիոն 97 միլիարդ դրամի փոխարեն կառավարությունը հավաքագրել է մեկ տրիլիոն 64 միլիարդ դրամ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած այս պաշտոնական ցուցանիշներից պարզ է դառնում, որ հարկային եկամուտները թերակատարվել են 33 միլիարդ դրամով կամ՝ 3%-ով: Կառավարությունը 18 մլրդ դրամով թերակատարել է նաև բյուջեով նախատեսված ծախսերը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր