«Դարի հանցագործությունը»․ 590 հազար դոլարի հափշտակության կազմակերպիչը վարչության պետ Գոռ Թադևոսյանն է. ինքնախոստովանություն, սիլիկոնե դիմակներ. ArmLur.am
590 հազար դոլարի հափշտակությունը կազմակերպել ու իրավապահներին ինքնախոստովանական ցուցմունքը տվել է Հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություններից մեկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Թադևոսյանը։
ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ այս պահին ձերբակալված է 2 անձ, ձերբակալությունները այս պահին շարունակվում են։
Ավելին՝ ենթադրյալ հանցագործները այնպես են պլանավորել, որ, անգամ իրենց բռնելուց հետո, իրավապահները հափշտակված գումարը չգտնեն, սակայն գումարի զգալի մասը հայտնաբերված է։
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ անգամ օպերացիան իրականացրած Հակակոռուպցիոն կոմիտեի, ԱԱԾ-ի և ՆԳՆ-ի աշխատակիցները բացահայտել են, որ կոմիտեի շենք մտած անձը սիլիկոնե դիմակ է կրել ու այլ կերպարով «ներկայացել»։
Քիչ առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ ՆԳՆ-ի եւ ԱԱԾ-ի հետ համատեղ բացահայտել են Քննչական կոմիտեի Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքից հափշտակված 590 հազար դոլարի դեպքը։
Հանցանք կատարած անձինք ձերբակալվել են, իսկ կատարված խուզարկությունների և վարութային այլ գործողությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել է հափշտակված 590.000 ԱՄՆ դոլար գումարի մեծ մասը՝ 578․800 ԱՄՆ դոլարը։ Ձերբակալված անձինք անհերքելի փաստերի ճնշման ներքո տվել են խոստովանական ցուցմունքներ:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են միջոցառումներ մնացած՝ 11,200 դոլար գումարը հայտնաբերելու ուղղությամբ:
Առաջիկայում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հանդես կգա պաշտոնական հաղորդագրությամբ՝ թույլատրելիի սահմաններում ներկայացնելով ինչպես հանրային հնչեղություն ստացած այս վարույթով պարզված հանգամանքները, այնպես էլ հանցագործության ու դրա մասնակիցների բացահայտման ուղղությամբ իրավապահ մարմինների գործադրած ջանքերը։