Հունվարին Վայոց ձորի 3 քաղաքներում սոցիալական նպաստ են ստացել 481 ընտանիքներ
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքներում 2015 թվականի հունվար ամսին ընտանեկան նպաստի իրավունք են ունեցել 1571 ընտանիքներ: Սոցիալական նպաստ են ստացել 481 ընտանիքներ, իսկ մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ է վճարվել 242 երեխայի համար:
Երեխայի ծննդյան միանվագ օգնություն է ստացել 9 երեխա, հրատապ եռամսյակային օգնություն է տրվել 109 ընտանիքների:
Ավանդի փոխհատուցում է վճարվել 47 քաղաքացիների, իսկ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում փաստագրվել են 207 ընտանիքներ: Այս մասին տեղեկացնում է Վայոց ձորի մարզպետարանի լրատվական ծառայությունը: