891 դիտում
15:22 03-02-2015
Խորհրդակցություն՝ քրեակատարողական ծառայության բոլոր ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ
Փետրվարի 3-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը խորհրդակցություն անցկացրեց քրեակատարողական ծառայության բոլոր ստորաբաժանումների ղեկավարների հետ:
Ամփոփելով 2014 թվականի ընթացքում կատարված աշխատանքները` քրեակատարողական վարչության պետը խոսեց համակարգում առկա խնդիրների, ինչպես նաև` կատարվելիք աշխատանքների մասին, տվեց համապատասխան հանձնարարականներ:
Քրեակատարողական վարչության պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Ռաֆայել Հովհաննիսյանը ներկայացրեց համակարգում կատարված աշխատանքները, խոսեց մի շարք կարևոր խնդիրների մասին` հիմնարկների պետերի ուշադրությունը հրավիրելով դրանց վրա: Վարչության պետի առաջին տեղակալն առաջարկեց առկա թերությունները վերացնելու համար նոր մեխանիզմներ մշակել:
Խորհրդակցության ավարտին Ա. Օսիկյանը բոլոր ստորաբաժանումներին համապատասխան հանձնարարականներ տվեց և վերստին հորդորեց սրտացավություն ցուցաբերել ծառայության հանդեպ:
Վերջում քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը հանդիպեց զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ, պատասխանեց հասարակությանը հետաքրքրող հարցերին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
553 դիտում
15:31 09-01-2025
ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը