Ինչքան շատ մարդ է բնակություն հաստատում մեծ քաղաքներում, այնքան քաղաքն ավելի հակասական է դառնում: Ամերիկացի լուսանկարիչ Նիկոլաս Ջանդրեյնի հավաքածուն ներկայացնում է ոչ միայն Չինաստանում գտնվող Շանհայ քաղաքի տեսարժան վայրերը, այլ նաև ցույց է տալիս այս խոշոր քաղաքի մութ անկյունները:
Նա ճանապարհորդում է տարբեր քաղաքներով և ամեն անգամ վերադառնում է քաղաքի՝ իր աչքերով նկատած անկյունների լուսանկարներով, իր հերթական հավաքածուն նա անվանել է «Շանհայան գիշեր»:
Այն յուրօրինակ հայացք է ներկայիս իրականությանը: