Բերձորի դեպքերից հետո ստեղծված դժվարին իրավիճակը. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ Բերձորի դեպքերից հետո ստեղծվել է իրավիճակ, որ դժվար է վերահսկողության տակ պահել:
1. Մեծ հարված է հասցվել աշխարհին որպես ժողովրդավարական պետություն ներկայանալու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության երկար տարիների վաստակին:
2. Ավելի քան երբևէ սրվել է հայաստանցի-ղարաբաղցի ջրբաժանը:
3. Հայաստանցիների մեջ արդարացիորեն վախ է առաջացել Լեռնային Ղարաբաղ այցելություն կատարելու նկատմամբ, հայտնվել են մարդիկ, ովքեր դասակարգում են, թե ով իրավունք ունի մտնել Լեռնային Ղարաբաղ, ով ոչ:
4. Խարխլվում է ԼՂՀ-ն որպես սեփական հայրենիք պաշտպանելու հայաստանցի զինվորների և նրանց ծնողների մոտիվացիան ու հավատը:
Տեղի ունեցածի բացասական արդյունքների ցանկը կարելի է դեռ շարունակել: Հարց է առաջանում ո՞ւմ և ինչ վնաս պետք է հասցներ ավտոշարասյան խաղաղ պտույտը ԼՂՀ տարածքով:
Դժվար է պատկերացնել մի իրավիճակ, որ Ժիրայր Սեֆիլյանի գլխավորությամբ ավտոերթը կայանալու դեպքում իր ետևից ավելի բացասական բանի հանգեցներ, քան հանգեցրեց այն այդպես վայրենի կերպով ընդհատելը:
Ղարաբաղում ժողովրդի մեծամասնության կարծիքով, ավտոերթի նպատակը եղել է դժգոհությունն առ այն, թե ինչու են Հայաստանցի երիտասարդները ծառայության մեկնում Լեռնային Ղարաբաղ:
Այսինքն որոշ «տաք գլուխներ» արեցին մի բան, որի հետևանքները դեռ Երկար, շատ երկար դժվար է լինելու վերացնել: Եվ «իզուր» էին նրանք հակառակորդի երկու դիրք գրավում, մեքենա ոչնչացնում: Եթե նույնիսկ այդ օրը մտնեին Բաքու, դա չէր չեզոքացնելու այն հարվածը, որ իրենք հասցրեցին Հայաստանին ու Ղարաբաղին Բերձորի իրենց «օպերացիայով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


