211652_close_icon
views-count20278 դիտում article-date 15:53 02-02-2015

Առևանգված աղջկա հարազատներն ատրճանակով սպառնացել են փախցնել տվյալ ընտանիքի հարսին, եթե իրենց աղջկան չվերադարձնեն

Հաղարծին գյուղում փետրվարի 1-ին աղջիկ փախցնելու պատճառով քաշքշուկ է տեղի եւ անգամ կրակոցներ են հնչել, բայց, բարեբախտաբար, զոհեր չկան: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը փորձեց տեղեկությունը ճշտել Հաղարծնի գյուղապետ Սարգիս Պողոսյանից, սակայն նա միայն հաստատեց տեղեկությունը, որ իրենց գյուղ աղջիկ են փախցրել, ինչի պատճառով քաշքշուկ է եղել: Միաժամանակ ավելացրեց, որ այլ մանրամասների չի տիրապետում: Սակայն Հաղարծնի բնակիչներից տեղեկացանք, որ առեւանգված աղջիկը Հրազդանից է, ում հարազատները, իմանալով կատարվածի մասին, եկել են նրա հետեւից: Ավելին` ատրճանակով սպառնացել են փախցնել տվյալ ընտանիքի հարսին, եթե իրենց աղջկան հետ չտան: Աղջկա հարազատներն իրենց աղջկան հետ են տարել, սակայն գործը հասել է ոստիկանություն եւ հանգամանքները պարզվում են: Համագյուղացիները տղային էլ ավելի չվշտացնելու համար խնդրեցին չբացահայտել նրա ինքնությունը:

Նմանատիպ նյութեր