6700 դիտում
14:28 29-09-2014
Գերության մեջ մահացած Կարեն Պետրոսյանի դին, հնարավոր է, մինչև նոյեմբեր չվերադարձնեն հարազատներին
Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեն պատասխանել է Հայաստանի իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ղեկավարներ Լարիսա Ալավերդյանի, Ավետիք Իշխանյանի և Արթուր Սաքունցի դիմումին, որը վերաբերում է Ադրբեջանում գերության ընթացքում մահացած Կարեն Պետրոսյաի դին վերադարձնելուն:
Իրավապաշտպան կազմակերպություններից [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ, որ դիմումը քննարկվել է կոմիտեի քարտուղարությունում և որոշվել է կոմիտեի ս.թ. նոյեմբերի 3-7-ը կայանալիք լիագումար նիստում այն ներկայացնել բոլոր անդամների քննարկմանը: Խոշտանգումների դեմ ՄԱԿ-ի կոմիտեն նույնպես արձագանքել է առ այն, որ դիմումն ընդունվել է և դրանում բարձրացված հարցը հաշվի կառնվի Ադրբեջանին մոնիթորինգի ենթարկելու շրջանակներում: Այս կազմակերպությունը դիմողներին առաջարկել է դիմել նաև ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգեր ունեցող մասնագիտացած մարմիններին (Խոշտանգումների կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող և այլն):
Հիշեցնենք, որ Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը (ՄԻԵԴ) Ադրբեջանին մինչեւ սեպտեմբերի 26-ը ժամանակ է տվել Ադրբեջանում գերության ընթացքում մահացած Կարեն Պետրոսյանի դին վերադարձնելու մասին պատասխան տալու համար: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը, սակայն նրանք չէին պատսխանել:
Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ Կարեն Պետրոսյանի դին վերադարձնելու նպատակով նրա ընտանիքը ներկայացնող աշխատանքային խումբը դիմել է ՄԻԵԴ: Չինարիի գյուղապետը կարծիք էր հայտնել, որ Կարեն Պետրոսյանի դին ամենայն հավանականությամբ չեն վերադարձնում, որպեսզի ադրբեջանցիների դաժանությունները ջրի երես դուրս չգան:
Ավելի վաղ էլ [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում Չինարիի գյուղապետն ասել էր, որ Կարենն ամուսնացած չէր եւ զբաղվում էր գյուղատնտեսական աշխատանքերով: Մեկ տարի առաջ ամուսնանալու նպատակով վերադարձել էր Ռուսաստանից: Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ, 32-ամյա Կարեն Պետրոսյանը օգոստոսի 7-ին ադրբեջանցիների կողմից գերի է վերցվել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էին Չինարիի բնակիչները: Նրանց փոխանցմամբ, համագյուղացին սեր ուներ ալկոհոլային խմիչքի նկատմամբ եւ հավանաբար այդ պահին ոչ սթափ վիճակում է եղել: Իսկ մինչեւ այդ էլ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ Թովուզի շրջանում հայի են բռնել: Նրանց փոխանցմամբ, Թովուզի շրջանի բնակիչ Մամեդով Փավրիզ Փաշա օղլուն բռնել է Հայաստանի քաղաքացի Արտուշա Դալենի Պետրոսյանին և հանձնել համապատասխան մարմիններին: 32-ամյա Կարեն Պետրոսյանի մորը չեն կարողանում հայտնել, որ տղան գերի է ընկել եւ մահացել:
Նմանատիպ նյութեր
7475 դիտում
15:52 11-10-2014
Գերության մեջ մահացած Կարեն Պետրոսյանի դին այսօր կհանձնեն հարազատներին. հայրը ճանաչել է որդուն
4082 դիտում
14:11 23-01-2015
Ադրբեջանում գերության մեջ մահացած Կարեն Պետրոսյանի դիակի դատաբժշկական փորձաքննությունն ավարտվել է
Այս բաժնից
601 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
481 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
304 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը